ԴԻՆԱ ՀՅՈՒՐԱՆՈՑ

en hyru

ԶՈՐԱՑ ՔԱՐԵՐ

Զորաց քարեր մեգալիթյան հուշարձանը, որհայտնի է նաեւ ՙՀայկական Սթոունհենջ՚ անունով, գտնվում է Սիսիան քաղաքից 3 կմ հյուսիս: Այն իր տեսակի մեջ լինելով առանձնահատուկ եւ եզակի, դեռեւս լիարժեք ուսումնասիրված չէ: Հուշարձանը որոշակի դասավորությամբ, ուղղահայաց կանգնեցված հարյուրավոր քարերի մի համալիր է, տեղավորված երեք հեկտարից ավել տարածության վրա: Այն ծովի մակարդակից բարձր է 1770 կմ: Հուշարձանի բոլոր քարերը բազալտից են եւ նրանց մի մասի վրա կան անցքեր: Գիտական շրջանակներում այս հնամենի կառույցի վերաբերյալ առկա բազմակարծությունը շրջագծվում է երկու հիմնական տեսակետների շուրջ: Առաջին վարկածն այն է, որ կանգնեցված քարերը մենհիրներ են, կենտրոնական ձվաձեւ կառույցըª կրոմլեխ, իսկ քարերի վրա բացված անցքերը ունեն տեխնիկական նշանակություն: Երկրորդ տեսակետն այն է, որ Զորաց քարերը իրենից ներկայացնում է հնագույն աստղադիտարանª նախատեսված երկնային լուսատուների շարժը դիտելու եւ ժամանակը չափելու համար, իսկ քարերի վրա բացված անցքերը նախատեսված են տարբեր բարձրություններից, որոշակի կետերից երկնային լուսատուների շարժմանը եւ դիրքին հետեւելու համար: Այս ամենից ելնելով, Զորաց քարերը համադրվել է անգլիական Սթոունհենջի, ֆրանսիական Կառնակի, հոլանդական Նյուրեջի հետ, որոնց եւս վերագրվում է Արեւի պաշտամունքային կենտրոն եւ աստղադիտարան լինելու հանգամանքը: Հնագետները, հիմնվելով հնագիտության տվյալների վրա, գտնում են, որ Զորաց քարերը կառուցվել է Ք.ա. 3-2-րդ հազ. սահմանագլխինª վաղ բրոնզից միջին բրոնզին անցումային ժամանակաշրջանում եւ հարատեւել մինչեւ Ք. ա. 1-ին հազ. կեսերը: Որոշ աստղագետներ, հիմնվելով աստղագիտական հաշվարկների վրաª գտնում են, որ հուշարձանը 6000, կամ 8000 տարեկան է, այսինքն թվագրվում է Ք.ա. 4-6-րդ. հազարամյակներով: Զորաց քարերը վաղուց զբոսաշրջիկների ուշադրության կենտրոնում է, ինչը պայմանավորված է ինչպես նրա պատմամշակութային բարձր արժեքով, այնպես էլ հարմար աշխարհագրական դիրքով. հուշարձանը գտնվում է Երեւան-Իրան, Երեւան-Լեռնային Ղարաբաղ մայրուղու Սիսիանի հատվածում, մայրուղուց 300-400 մետր հեռավորության վրա: Հուշարձանի մերձակայքը աչքի է ընկնում նաեւ գեղատեսիլ բնական պայմաններով: